Մեզ համար կարևոր են ԵԱՏՄ-ում Հայաստանի թվայնացման և արտադրանքի անվտանգության առաջնահերթությունները.Իմանբաև

Sputnik
«Մեզ համար կարևոր են ԵԱՏՄ-ում Հայաստանի թվայնացման և արտադրանքի անվտանգության առաջնահերթությունները»,-Երևանում կազմակերպված՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում.Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում առանց խոչընդոտների շուկայի ճանապարհին թաքնված սահմանափակումների վերացումը միության անվերապահ գերակայությունն է, և այդ համատեքստում դեր են խաղում թվային լուծումների կիրառման առաջնահերթությունները:
Ըստ դեսպանի՝ կարևոր են նաև արդյունաբերական կոոպերացիայի նախագծերը, որոնք այս տարվանից սուբսիդավորվելու են ԵՏՀ-ի բյուջեից։«Ղազախստանն այժմ մշակում է ավելի քան 150 նման նախագիծ»,-նշել է Հայաստանում Ղազախստանի դեսպանը։