Հայ առաքելական եկեղեցու որևէ կերպ տատանումը կարող է անկանխատեսելի իրավիճակի հանգեցնել.Խաչատրյան

Sputnik
«Հայ առաքելական եկեղեցու որևէ կերպ տատանումը կարող է անկանխատեսելի իրավիճակի հանգեցնել»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնել «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը։
«Իշխանության և եկեղեցու միջև հարաբերությունները հիմա բավական սրված են, բայց լավ կլինի, որ այդպես չլինի։ Հայոց եկեղեցին Սահմանադրությամբ առանձնացված բացառիկ պատմական նշանակություն ունեցող կառույց է։ Եղել են ժամանակներ, երբ փլուզվող երկիրը պահել է հենց Հայ առաքելական եկեղեցին»,-նշել է Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի` հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում առաջինը եկեղեցիներ է կառուցել, հետո տներ, հետևաբար եկեղեցին հայ ազգի յուրօրինակ կնիքն է։ Եկեղեցին իր ինքնությամբ մեր ազգային էության կրողներից մեկն է։ Որևէ կերպ նրա տատանումը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնք մեզ համար հաճելի չեն և անկանխատեսելի են։