Սպառողը չունի բավարար հիմքեր` համոզված լինելու, որ իրեն առաքվող սնունդը անվտանգ է լինելու.Պիպոյան

Sputnik
Օրեցօր ավելացող առաքման ծառայությունների ֆոնին սպառողների շրջանում նաև մտահոգություններ են առաջանում, թե որքանով է ոլորտը վերահսկելի` մասնավորապես հիվանդությունների և վարակների տարածման առումով։
Սննդի անվտանգության տեսչական մարմինը որևէ լիազորություն չունի` ստուգելու աառաքման արկղերի մաքրությունն ու սանիտարահիգիենիկ վիճակը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ սպառողը չունի բավարար հիմքեր համոզված լինելու, որ իրեն առաքվող սնունդը անվտանգ է հասնելու իրեն։