ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի -Sputnik. Վրաստանի իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մերժել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենին, ով մայիսի 14-ին կայցելի Թբիլիսի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը ։
«Խնդրանք է հնչել Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման, ինչը նա մերժվել է», - ասել է Կոբախիձեն:
Նշենք, որ Թբիլիսիում է գտնվում Գերմանիայի Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Միխայել Ռոթը, ինչպես նաև ԵՄ մի քանի երկրների խորհրդարանների արտաքին քաղաքական կոմիտեների ղեկավարները: Այսօր նրանք հանդիպում են անցկացնում Վրաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ։