«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտում է լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը

Ժամը 10-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 88 մասնակից է տարվել ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը դատապարտել է ոստիկանական ուժերի կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, նշվապ է հայտարաության մեջ:
«Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրոցների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից: Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում։
Ժամը 10-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 88 մասնակից է տարվել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։