«Փորձում են ցեմենտը հանել շինությունից». միտրոպոլիտը պատասխանել է Արսեն Թորոսյանին

Միտրոպոլիտ Լեոնիդ
Իշխանամետ պատգամավորը քրիստոնեական եկեղեցու 1700-ամյա պատմությունն առասպել էր անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Միտրոպոլիտ Լեոնիդը վտանգավոր է համարում Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցուն ուղղված քննադատական հայտարարությունները:
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցում գրել էր, որ հայ ժողովրդին շատ ծանր ճակատագիր է բաժին հասել. բացի նրանից, որ ժողովուրդը պետք է քանդի ավելի քան 100 տարվա առասպելներն ու կարծրատիպերը, փաստորեն դեռ պետք է վերջնականապես և հիմնովին քանդի 1700 տարվա առասպելը։
Telegram-ում մեկնաբանելով Թորոսյանի հայտարարությունը` Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի նախկին ժամանակավոր կառավարիչն ընդգծել է, որ նման հայտարարությունների հեղինակները փորձում են ցեմենտը հանել շինությունից։
Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն ցեմենտի նման ամրացնող նյութ է եղել հայ էթնոսի համար, բարդագույն փուլեր է անցել, եղել են վերածննդի և հոգևոր լճացման ժամանակաշրջաններ:
«Առասպելների, եկեղեցու անպիտանության, վերաձևման մասին Այդ խոսքերը մենք արդեն անցել ենք։ Վերջերս։ Մոտ հարյուր տարի առաջ։ Եվ ես հիանալի հասկանում եմ, թե ինչ է այդ մարդկանց գլխում, որոնք փորձում են շինությունից հանել ցեմենտը և այն փոխարինել ամերիկյան ծամոնով։ Հայ ժողովրդին մաղթում եմ համարձակություն, իմաստություն ու պատիվ»,-ավելացրել է ուղղափառ հոգևորականը։
Նշենք, որ Հայ եկեղեցու հասցեին քննադատական գնահատականներ են հնչում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման ֆոնին:
Գիտակից մարդը նման բան չէր ասի. հոգևորականների պատասխանը Արսեն Թորոսյանին