ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիան Պօղոսեանին ազատել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Փաշինյանի որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է փաստաթղթում:
Նշենք, որ Սիսիան Պօղոսեանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թվականի հունվարի 21-ին։ Նա պետական կառավարման ոլորտում իր աշխատանքը սկսել էր «իԳործ» ծրագրի շրջանակում։