ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում քրիստոնեական եկեղեցու 1700-ամյա պատմությունը միֆ է համարում, որը պետք է հիմնովին քանդել: Նա նաև մեղադրել է եկեղեցուն հայոց պետականությունը կործանելու մեջ։
«Մեր ժողովրդին շատ ծանր ճակատագիր է բաժին հասել։ Բացի նրանից, որ նա պետք է քանդի ավելի քան 100 տարվա առասպելներն ու կարծրատիպերը, որպեսզի լողա այս փոթորկոտ ծովում, փաստորեն դեռ պետք է վերջնականապես և հիմնովին քանդի 1700 տարվա առասպելը, թեև մասամբ դա նրան հաջողվել է պետականություն կերտելով»,-գրել է նա սոցցանցում։
Փաշինյանի կողմնակիցը կարծում է, որ եկեղեցին ցանկանում է «զոհաբերել Հայաստանի պետականությունը հանուն իր ներքին և արտաքին խմբակային շահերի», և ժողովուրդը պետք է վերջնական գնահատական տա այդ կառույցին:
«Եկեղեցու անմիջական ներդրումը հայոց պետականության կործանման գործում, որը բազմիցս կրկնվել է 1700-ամյա պատմության ընթացքում, կսպառվի, Հայաստանի Հանրապետությունը չի նահանջի», - հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչը: