Նիկոլ Փաշինյանը մեկնել է Դանիա

Նիկոլ Փաշինյան
Դանիայում գագաթնաժողով է լինելու, որի շրջանակում Փաշինյանը մասնակցելու է «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» («From the frontline: Armenia’s defence of democracy») թեմայով քննարկմանը:
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնից