Հայ սամբիստները 18 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Սամբո
Հայ մարզիկները թիմային ընդհանուր հաշվարկում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող սամբիստները 18 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։
«Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել և թիմային ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունն անցկացվել է Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն։
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ/ մարտական սամբո), Աննա Այվազյանը (50 կգ/ երիտասարդներ) և Ալեքս Խաչատրյանը (53 կգ/ պատանիներ):