Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողն ուշագնաց է եղել

Ներկա պահին նա գիտակցության է եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. 24News.am–ի լրագրող Մերի Մանուկյանը, որն աշխատում է Երևանում անհնազանդության ակցիաների կիզակետում, ուշագնաց է եղել։ Նշենք, որ նա գիտակցությունը կորցրել է այն պահին, երբ ոստիկանները ուժ կիրառելով և հրմշտելով բերման էին ենթարկում ցուցարարներին։ Ներկա պահին նա գիտակցության է եկել։
Մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ վնասվել է նաև ԶԼՄ–ներից մեկի օպերատորի ձեռքը։