ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Առավոտյան ոստիկանության բաժիններ բերված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները ժամը 08:00-ից բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ կաթվածահար անելով Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը:
156 քաղաքացի ոստիկանության տարբեր բաժիններ էին տարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։