Երևանում ակցիաների 134 մասնակից է բերման ենթարկվել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները վաղ առավոտից Երևանում բազմաթիվ փողոցներ են փակել՝ անհնազանդության, իրազեկման ակցիաներ իրականացնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 10։30-ի դրությամբոստիկանություն է բերվել 134 քաղաքացի։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում ավելի քնա 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։
«134 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով»,– Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ԶԼՄ–ների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։
Հիշեցնենք, որ ժամը 10։00-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 88 մասնակից էր բերվել ոստիկանություն։