Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Դոնեցկում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. Պուշիլին

ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը երկուշաբթի 14 անգամ գնդակոծել են ԴԺՀ-ի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ուկրաինական հարձակումների հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում այսօր զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս հինգը վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Արձանագրվել է 14 հրետակոծություն, արձակվել է 41 արկ, կիրառվել է 155 միլիմետրանոց հրետանի, այդ թվում՝ կասետային տիպի, հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ կամիկաձե»,-գրել է Պուշիլինը Telegram-ի իր ալիքում:
ԴԺՀ ղեկավարը հիշեցրել է, որ Դոնեցկի Պետրովսկի շրջանի գնդակոծության հետևանքով ամուսիններ են զոհվել, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է Գորլովկայի խաղաղ բնակիչ, ևս մեկը վիրավորվել է, ինչպես նաև տուժել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության չորս աշխատակից:
Պուշիլինն ավելացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վնասվել են 9 բնակելի շենք, հրշեջ ավտոցիստեռն, երկու ավտոմեքենա Դոնեցկում և Գորլովկայում:
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի. ՌԴ ԱԻՆ