ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Բելգորոդին մոտենալիս մի քանի օդային թիրախներ են խոցվել։ Մարզպետ Վյաչեսլավ Գլադդկովը հայտնել է, որ յոթ խաղաղ բնակիչ է տուժել։
«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա աշխատել է մեր ՀՕՊ համակարգը. քաղաքին մոտենալիս խոցվել են մի քանի օդային թիրախներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է յոթ խաղաղ բնակիչ», - նշված է Գլադկովի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդը, Բրյանսկը, Կուրսկը և Վորոնեժը: