Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցները երթով հասան Նկարիչների միություն

Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցները երթով հասան Նկարիչների միություն
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մոտեցավ սրբազանին, բարևեց ու միասին սկսեցին պտտվել միության շենքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած երթը հասավ Նկարիչների միություն։
Այսօր նա նախատեսում է այցելել Գրողների միություն, Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլ կենտրոններ։
Նկարիչների միությունում սրբազանին շատ ջերմ ընդունեցին։ Նա անարգել մտավ միության շենք։
Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մոտեցավ նրան, բարևեց ու միասին սկսեցին պտտվել միության շենքում, նայել ցուցադրությունները։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում ավելի քան 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։ Ժամը 10։30-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 134 մասնակցի են տարել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։