«Ինչպես ասում են մեզ մոտ Բռնակոթում` je m'en fous». Ավետ Ադոնցը` Արարատ Միրզոյանին

Sputnik
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի մեղադրնքները դիվանագետների հասցեին, նրանց դասալիք անվանելը Արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը որակել է գավառական մոտեցում։
Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, փորձառու դիվանագետի ձևակերպմամբ` ցածր քաղաքական մշակույթի խոսքերը հարիր չեն երկրի Արտաքին գործերի նախարարին։
Ավետ Ադոնցը ներկայացրել է նաև, թե ինչ հանգամանքներում են հրաժարական տվել արտգործնախարարության աշխատակիցները։