Պատերազմ կարող է սկսվել միայն Հայաստանի իշխանությունների և Ալիևի համաձայնությամբ․ Վահագն Մելիքյան

Sputnik
Հանրապետության հրապարակում Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը հրապարակել է փաստաթուղթ, որը հանձրարել էր կազմել Բագրատ սրբազանը։
Այն ձևակերպում է Հայաստանի սահմանների ու խաղաղության օրակարգի վերաբերյալ զարգացումները, մարտահրավերներն ու ձեռնարկվելիք քայլերը։ Մինչև այդ Վահագն Մելիքյանն անդրադարձել է այս օրերին հանրությանն անհանգստացնող հարցին՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ: