Վարչապետի անվստահություն հայտնելու առաջին փուլը հաղթահարված է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Sputnik
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջին փուլն հաղթահարված է։
Բագրատ սրբազանն ասել է, որ մեկ ձայնը, որը պակասում էր Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու համար՝ ընդդիմությունը կունենա։ Մնացել է չափազանց կարևոր 2 հարց` վարչապետի թեկնածուի և իմպիչմենտի մյուս քայլի համար 18 պատգամավորի ստորագրության հարցը։