Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդին 2 ամսով կալանավորել են

Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդը
Պատահարի հետևանքով 7 մարդ մահացել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանը գետն ընկած ավտոբուսի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին հայտնել է քաղաքի դատարանների մամուլի ծառայությունը:
Ռահմաթշոխ Կուրբոնովին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Նա ընդունել է մեղքը և ներողություն խնդրել։
Քննության տվյալներով՝ Կուրբանովին ստիպել են առավոտյան ուղերթ կատարել 20–ժամյա հերթափոխից հետո։ Վարորդի կինը պատմել է, որ ամուսինը տուն է եկել գիշերվա ժամը 2–ի սահմաններում, մինչ այդ աշխատանքը սկսել է առավոտյան ժամը 5-ից, իսկ 07:30-ին նրան արթնացրել են և ստիպել նորից նստել ղեկին:
Հայտնել էինք, որ մայիսի 10–ին Սանկտ Պետերբուրգում ուղևորներով լի ավտոբուսը կամրջից ընկել է Մոյկա գետը։ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փրկարարները սուզված ավտոբուսից 9 մարդ են դուրսբերել: Երեք մարդ մահացել է, երկուսը՝ ծանր վիճակում են, չորսը՝ կլինիկական մահվան վիճակում։ ՌԴ քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության վերջին տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի: