Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը Խարկովի մարզում 4 բնակավայր են ազատագրել. ՊՆ

ՌԴ ՊՆ–ն
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Հյուսիս» զորախմբի ռուսաստանցի զինծառայողները մեկ օրում Խարկովի մարզում ազատագրել են Գատիշչե, Կրասնոյե, Մորոխովեց և Օլեյնիկովո բնակավայրերը։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսական ՀՕՊ-ը նաև Ուկրաինայի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռ է խոցել:
Նշվում է, որ ոչնչացվել են նաև Ուկրաինայի օդուժի չորս ՄԻ-24 ուղղաթիռ Դնեպրոպետրովսկի մարզում:
«Բացի այդ, առգրավվել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 8 Տոչկա-Ու մարտավարական հրթիռ, ֆրանսիական արտադրության Hammer կառավարվող ավիառումբ, ինչպես նաև 23 «Vampire», «Գրադ» և «Օլխա» ռեակտիվ արկ», - հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նախօրեին հաղորդվել էր, որ ռուս զինվորականները հարձակողական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի շարք բնակավայրեր:
Բելգորոդում բնակելի կառույցի շքամուտքի փլուզումն արձանագրվել է տեսախցիկով. կան տուժածներ