Պուտինը Պատրուշևին ազատել է պաշտոնից, Շոյգուն կդառնա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը

Նիկոլայ Պատրուշև. Արխիվային լուսանկար
Թե ինչ աշխատանքի է տեղափոխվում Նիկոլայ Պատրուշևը, դեռ չի հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ազատել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, հայտնում է Կրեմլի կայքը։
Մեկ այլ հրամանագրով այս պաշտոնը կզբաղեցնի Սերգեյ Շոյգուն, ով նախկին կառավարությունում զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Շոյգուն կվերահսկի նաև Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը։
ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պատրուշևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Կրեմլը շուտով կհայտարարի նրա նշանակման մասին։
Պեսկովը հավելել է, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կշարունակի պաշտոնավարել, առայժմ այստեղ փոփոխություններ չեն նախատեսվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջարկել է գործող վարչապետ Միխայիլ Միշուտինի թեկնածությունը, իսկ Պետդուման հավանություն է տվել։