Պայթյուն է տեղի ունեցել Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում

Պայթյուն է տեղի ունեցել Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում
Տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik.Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պայթյուն է տեղի ունեցել Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։34-ին: Ավտոտնակում այրվել են 7 անվադող, էլեկտրական մալուխ (մոտ 5 գմ), փլուզվել է պատը (մոտ 20 քմ) և մասնակի վնասվել մոնոլիտե առաստաղը։
Պայթյուն է տեղի ունեցել Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում