ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Փրկարարները Բելգորոդում բնակելի շենքի փլատակներից դուրս են բերել ևս երեք զոհի, որոնց թվում երկուսը երեխա է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Բելգորոդի գնդակոծության հետևանքները
© Photo : Официальный телеграм-канал Губернатора Белгородской области
«Բելգորոդում փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս երեք զոհվածների, այդ թվում ՝ երկու երեխաների։ Ընդհանուր առմամբ, դուրս է բերվել 11 մարդու մարմին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բելգորոդի գնդակոծության հետևանքները
© Photo : Официальный телеграм-канал Губернатора Белгородской области
Այսօր Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդը զանգվածային գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով փլուզվել է 10–հարկանի շենքի ամբողջ շքամուտքը:
Գնդակոծության փաստի առթիվ ՔԿ-ն ահաբեկչության վերաբերյալ քրեական գործ է հարուցել։
Բելգորոդի գնդակոծության հետևանքները
© Photo : Официальный телеграм-канал Губернатора Белгородской области