ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հերթական գնդակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, հինգը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդ քաղաքն այսօր հերթական անգամ ենթարկվել է ուկրաինական զինված ուժերի զանգվածային գնդակոծության, ցավոք, զոհվել են երեք խաղաղ բնակիչներ՝ 17-ամյա մի աղջիկ, մի կին և մեկ տղամարդ ստացած վնասվածքներից տեղում մահացել են»,գրել է Գլադկովը իր Telegram-ի ալիքում։
Բացի այդ, ևս հինգ մարդ, ըստ նախնական տվյալների, տուժել է։ «Երեք մարդ՝ երկու տղամարդ և մեկ կին, ստացել են բեկորային վնասվածքներ, շտապօգնության խմբերով տեղափոխվել են քաղաքի թիվ 2 հիվանդանոց։ Երկու տղամարդ՝ մեկը՝ ուղեղի ցնցումով, երկրորդը՝ կտրած-ծակած, ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և ուղարկվել են տուն»,- ասաց մարզպետը։
Ավելի վաղ՝ մայիսի 12-ին, Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով փլուզվել է տասը հարկանի շենքի մուտքը։ Փլատակների տակից դուրս են բերվել 11 զոհվածների մարմիններ. մոտ 20 մարդ վիրավորվել է։ Հրթիռակոծության հիման վրա քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ։