Բարդուղիմեոս առաքյալի մասունքը կպահպանվի Աբովյանի Հովհաննես Մկրտչի եկեղեցում

Բարդուղիմեոս առաքյալի մասունքը կպահպանվի Աբովյանի Հովհաննես Մկրտչի տաճարում
Այսուհետ հայոց հողում քրիստոնեություն քարոզած սրբի մասունքների մի մասնիկը կպահպանվի հենց Հայաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Բարդուղիմեոս առաքյալի մասունքով տապանը կպահվի Աբովյան քաղաքի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Սուրբ նահատակ Բոնիֆացիոս» բարեգործական հիմնադրամի նախագահ Նատալյա Մեզենցևան։
Պատմական նշանակալի իրադարձությունը նվիրված է այն տոնին, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է այսօր՝ Երկրորդ Ծաղկազարդին, որի հիմքում ընկած է մի դրվագ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքից:
Բարդուղիմեոս առաքյալի մասունքը կպահպանվի Աբովյանի Հովհաննես Մկրտչի տաճարում
Մասունքները նախօրեին Ռուսաստանից բերվել են «Սուրբ նահատակ Բոնիֆացիոս» ռուսական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների կողմից և ցուցադրվել Գյումրիում: Մասունքների հետ բերվել է նաև Աստվածամոր հրաշագործ «Չար սրտերի մեղմացում» սրբապատկերը բոլոր հավատացյալների, Հայաստանի ողջ ժողովրդի աղոթական երկրպագության և օրհնության համար:
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները և Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրները համարվում են Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները: