Աշխատանքային այցով ՀՀ կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը. Արխիվային լուսանկար
Մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով մայիսի 13-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,– գրել է նա։
Նշենք, որ 2023 թ. սեպտեմբերի վերջին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ նախկին գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ Այդ ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկումը էթնիկ զտումները կանխելու համար։