Ճապոնիան կոչնչացնի Covid-19-ի 2 միլիարդ դոլար արժողությամբ դեղամիջոցներ

Նախկինում Ճապոնիան օգտահանել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի 240 միլիոն չափաբաժին՝ կրելով 4,2 միլիարդ դոլարի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ճապոնիան կազատվի նախկինում գնված Covid-19 դեղամիջոցների 77 տոկոսից։ Դրանց արժեքը գնահատվում է գրեթե 2 մլրդ դոլար, գրում է Kyodo-ն։
«AstraZeneca»-ն խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել․ ԶԼՄ
Իշխանությունները մտադիր են ոչնչացնել Shionogi դեղագործական ընկերության Xocova, Merck-ի արտադրության Lagevrio 4,3 միլիոն խմելու դեղամիջոցները, ինչպես նաև Pfizer ընկերության Paxlovid հաբերը: Հաղորդվում է, որ համաճարակի ընթացքում Ճապոնիան 5,6 միլիոն քաղաքացիների համար հակակորոնավիրուսային միջոցներ է գնել: Մինչև 2024 թ-ը դեղերի մեծ մասի պիտանելիության ժամկետը լրացել է, ուստի դրանք ենթակա են ոչնչացման:
Նախկինում Ճապոնիան օգտահանել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի 240 միլիոն չափաբաժին՝ կրելով 4,2 միլիարդ դոլարի վնաս։ 2023 թ-ի մայիսին երկրի կառավարությունը վիրուսը վտանգավոր հիվանդությունների շարքից տեղափոխել էր սեզոնային հիվանդությունների կատեգորիա, հիշեցնում է ՏԱՍՍ-ը։
Վիրուսը ոչ մի տեղ չի կորչի. ԱՀԿ ղեկավարը՝ աշխարհում Covid-ի հետ կապված իրավիճակի մասին