Ռուսական հիմնադրամը Հայ առաքելական եկեղեցուն Բարդուղիմեոս առաքյալի մասունքներից է նվիրել

Գյումրիից սրբավայրը կտեղափոխվի Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Այսօր Ռուսաստանից Գյումրու Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցի է բերվել Աստվածամոր հրաշագործ մեռոնապատ «Չար սրտերի մեղմացում» սրբապատկերը: Գյումրի է բերվել նաև Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասնիկով տապանը, որը Հայաստանում մեծարվում է որպես առաջին լուսավորիչ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» բարեգործական հիմնադրամի նախագահ Նատալյա Մեզենցևան։
«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Գյումրու Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցում
«Այսօր այս սրբությունները տեղափոխվել են Գյումրու հնագույն տաճար։ Սրբապատկերի առջև մատուցվել է աղոթք: Հավատացյալները նաև խոնարհվել են տապանի առջև՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասնիկով: Այնուհետև այս տապանը կուղևորվի Երևան, որտեղ տաճարներից մեկում Հայաստանին կնվիրաբերվի Ռուսաստանից՝ «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամից՝ բոլոր հավատացյալների, հայ ժողովրդի աղոթքի և օրհնության համար», - ասել է Մեզենցևան։
«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» բարեգործական հիմնադրամի նախագահ Նատալյա Մեզենցևան Գյումրու Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցուն է նվիրում Աստվածամոր հրաշագործ մեռոնապատ «Չար սրտերի մեղմացում» սրբապատկերը
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները և Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրները համարվում են Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները:
Սպասում ենք ձեզ ազատագրված ու հաղթանակած Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը սփյուռքահայերին