ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ժամեր առաջ ՌԴ֊ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Տեղեկությունը հայտնում է «ԴՈԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (հանրության շրջանում հայտնի է Դոգ մականվամբ)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Հիշեցնենք, որ Ուրիխանյանը սոցկայքերում տեսանյութ էր հրապարակել, որում կային հրապարակային կոչեր։