ՌԴ–ում ձերբակալված Տիգրան Ուրիխանյանն ազատ է արձակվել. ԶԼՄ

Տիգրան Ուրիխանյանը ձերբակալվել էր հակաիշխանական կոչեր հնչեցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ժամեր առաջ ՌԴ–ում ձերբակալված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»` հղում անելով իր աղբյուրներին։
«Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել»,–գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ «ԴՈԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (հանրության շրջանում հայտնի է Դոգ մականվամբ) հայտնել էր, որ Ուրիխանյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։