Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայրեր

Խարկովի վրա Ռուսաստանի հարձակումը ավելի վաղ հաստատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի հինգ բնակավայր։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ռուսական բանակը գրավել է Բորիսովկան, Օգուրցովոն, Պլետենևկան, Պիլնայան և Ստրելեչյան։
Ռուսական զորքերը Խարկովի շրջանում ազատագրել են Կիսլովկան և Նովոկալինովոն
Դատելով բաց աղբյուրների տվյալներից՝ դրանք փոքր գյուղեր են, որտեղ բնակչությունը տատանվում է 200-ից 500 մարդու միջև։ Ստրելեչյայում ապրում է ավելի քան հազար մարդ։
Խարկովի վրա Ռուսաստանի հարձակումը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ռուսական զորքերը ինչ ռեզերվներ են պատրաստ մարտի նետել։
ՌԴ ԶՈւ կործանիչները Խարկովի մարզում ուկրաինական Սու-24 են խոցել. ՌԴ ՊՆ