ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը տեղի կունենա Մադրիդում նոյեմբերի 16-ին։ Այս մասին հայտարարվել է Շվեդիայի Մալմո քաղաքում մրցույթի կազմակերպիչների կողմից հրավիրված մամուլի ասուլիսում։
«Մենք շատ ուրախ ենք, որ Իսպանիայի մայրաքաղաքում մրցույթը հյուրընկալելուց 55 տարի անց ուղևորվում ենք Մադրիդ: Մենք անհամբեր սպասում ենք հետաքրքիր իրադարձությունների՝ կենդանացնելու այս հիանալի վայրը և ողջունելու երիտասարդ արտիստներին ամբողջ Եվրոպայից «Caja Mágica» ստադիոնում»,–ասել է մրցույթի կազմակերպիչ Մարտին Օստերդալը։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա իրավունք ունի նաև հրաժարվել։
2023 թվականին «Մանկական Եվրատեսիլը» կայացել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին։ Մրցույթում հաղթել է ֆրանսիացի Զոի Քլուզուրը «Cœur» երգով։