ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում մի քանի մեքենաներ են բախվել, այդ թվում` թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 14:17-ին, վթարի մասին ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ Լ․ Շ․), «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Կ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել է»,–նշված է հաղորդագրություն մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են «Range Rover» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։