Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Տեղեկութունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար​ Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սպասվում է Փաշինյանի այցը Էջմիածին։

«8:30-ին «Էջմիածին» դաշինքի անդամներով լինելու ենք էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանին»,–ասվում էր նախապես տարածված հայտարարության մեջ։

«Էջմիածին» դաշինքի ղեկավարը նշել էր, որ իրենց ունեցած տեղեկություններով` այսօր 09:00 Փաշինյանը լինելու է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցում: