Աննա Այվազյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հայ սամբիստ Անի Մարտիրոսյանն էլ արժանացել է բրոնզե մեդալի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Սերբիայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Նշվում է, որ հայ սամբիստ Անի Մարտիրոսյանն էլ (54 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։
Հիշեցնենք՝ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում
Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: