Եկեղեցու սպասավորները ՀՀ քաղաքացիներ են և ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները. Պարգև Բարսեղյան

Sputnik
Հանուն հայրենքի շարժման առաջնորդի բարձրաստիճան հոգևորական լինելու հանգամանքն ամենաշահարկվողն է իշխանական դաշտում։ Քաղպայմանագրի կուսակցական գործիչներն ու համակիրները Բագրատ սրբազանին ընդգծված դիմում են ավազանի անունով` Վազգեն, ընդգծելով, որ եթե հոգևորականը քաղաքական գործընթացում է ներգրավված նշանակում է եկեղեցու սպասավոր չէ այլևս։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանի համար անհասկանալի է թեզը, որ եկեղեցու սպասավորը չի կարող մասնակցել քաղաքական գործընթացի։ Նա հիշեցրել է, որ եկեղեցու սպասավորները Հայաստանի քաղաքացիներ են և ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները։