Վարչապետի թեկնածուն կարող է նաև պատգամավոր չլինել. Արամ Վարդևանյան

Sputnik
Ընդդիմության ակցիաներին ի պատասխան իշխանության ներկայացուցիչներն ու քաղպայմանագրի համակիրները ֆլեշմոբ սկսեցին` տեղադրելով Փաշինյանի նկարն ու հիշեցնելով, որ նա է ժողովրդի քվեով ընտրված, լեգիտիմ վարչապետը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նկատում է, որ Հայաստանի քաղաքացին իր քվեն տվել է ոչ թե Փաշինյանին, այլ Քաղաքացիական պայմանագրին ու առաջարկած ծրագրին։ Դա է խորհրդարանական համակարգի առանձնահատկությունը։ Եվ եթե քաղքական ուժը չի իրականացնում նախընտրական ծրագրով խոստացածը, նույն այդ համակարգը նախատեսում է նաև անվստահություն հայտնելու ընթացակարգ։