Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են

Եվս 4-ի դեպքում բժիշկներն արձանագրել են կլինիկական մահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Եվս 4-ի դեպքում բժիշկներն արձանագրել են կլինիկական մահ։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն աշխատում են դեպքի վայրում
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանում քաղաքային ավտոբուսը բախվել է երկու ավտոմեքենայի, կոտրել է Համբույրների կամրջի պատնեշն ու ընկել Մոյկա գետը:
«78» հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը՝ խուսափելով քարշերինգի մեքենայի հետ բախումից, և ավտոբուսն ընկել է գետը։