ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՌԴ զինվորականները Օդեսայի շրջանում արևմտյան արտադրության հրթիռային սպառազինության պահեստ են ոչնչացրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օդեսա քաղաքի շրջանում ոչնչացվել են նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրի, ինչպես նաև Պ-19 օդային թիրախների հայտնաբերման ու ուղեկցման ռադիոտեղորոշիչ կայանները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության` խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միացյալ կենտրոնի վառելիքի պահեստը։