ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Պարի Սեն-Ժերմենից», որի կազմում հանդես է գալիս 2017 թվականից:
«Ցանկանում եմ բոլորին հայտարարել, որ սա իմ վերջին տարին է ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագիրը, այնպես որ ակումբում իմ արկածները կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Ես իմ վերջին խաղը կանցկացնեմ «Պարի Սեն-Ժերմենում» այս կիրակի»,– հայտնել է Մբապեն «Ինստագրամի» իր էջում։
Հիշեցնենք, որ 25-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի վեցակի չեմպիոն, երեք անգամ նվաճել է երկրի գավաթը: Իսկ Ֆրանսիայի հավաքականի հետ նա դարձել է Աշխարհի 2018 թվականի չեմպիոն, 2022 թվականին՝ փոխչեմպիոն: