Իսրայելը կընդլայնի ցամաքային գործողությունը Ռաֆահում

Ռաֆահում գործողությունը շարունակվում է Սպիտակ տնից Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու սպառնալիքների ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Իսրայելի նեղ կազմով ռազմական կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահում ցամաքային գործողության ընդլայնմանը: Տեղեկությունը հայտնել է իսրայելական Kan պետական ռադիոկայանը։
Նախարարների կաբինետը հաստատել է նաև բանակցողների մանդատը՝ շարունակելու շփումները պաղեստինյան անկլավում ժամանակավոր հրադադարի մասին գործարքի կնքման նպատակով՝ պատանդներին ազատելու դիմաց:
Ռաֆահում գործողությունը շարունակվում է Սպիտակ տնից Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու սպառնալիքների ֆոնին: