ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ 8-րդ համարի ներքո ու դուրս եկավ եզրափակիչ։
Երկրորդ կիսաեզրփակիչը հաղթահարած երկրներն են Լատվիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը և Հայաստանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լադանիվան» հանդես է գալու հայերեն երգով, որը կոչվում է «Ժակո»։
Երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ են ունեցել 16 երկրի ներկայացուցիչներ։ Բացումն արեց Մալթան, ապա հաջորդեցին Ալբանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Ավստրիան, Դանիան, Հայաստանը, Լատվիան, Իսպանիան, Սան Մարինոն, Վրաստանը, Բելգիան, Էստոնիան, Իտալիան, Իսրայելը, Նորվեգիան և Նիդեռլանդները։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2024»-ը մեկնարկել է մայիսի 7 Շվեդիայի Մալմյո քաղաքում։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։