ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն ուրբաթ կհայտարարի Կիևին 400 մլն դոլարի օգնության նոր փաթեթի մասին: Տեղեկությունը հայտնում է «Politico»–ն:
ԶԼՄ–ի տվյալներով՝ փաթեթում ներառված են հրթիռներ «Patriot»-ի և «Stinger»-ի համար, «Bradley» ՀՄՄ, MRAP զրահափոխադրիչ, «Javelin» հակահրթիռային համալիր։
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունը 61 մլրդ դոլար էր հատկացրել Ուկրաինայի կարիքների համար, Պենտագոնի զինանոցներից մեկ միլիարդ դոլարի զենք-զինամթերքի խմբաքանակ հատկացրել Կիևին և ևս վեց միլիարդի նոր ռազմական գույքի պատվերներ տեղադրել:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելը խանգարում է կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: