Վազգեն Գալստանյանը հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է․ Անդրանիկ Քոչարյան

Sputnik
Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Առայժմ մենք տեսնում ենք, որ Վազգեն Գալստանյանը՝ հոգևորականի հագուստով քաղաքական գործընթացներ է գեներացնում, ինչն անթույլատրելի է»,– ասել Քոչարյանը։