Վազգեն Գալստանյանին հանդիպել եմ 44-օրյա պատերազմի օրերին, ԼՂ-ում․ Ռուստամ Բաքոյան

Sputnik
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքել է Բագրատ Սրբազանի հայտարարությանը։«Վազգեն Գալստանյանին հանդիպել եմ 44-օրյա պատերազմի օրերին, ԼՂ-ում»,– ասել է պատգամավորը՝ ընդգծելով սրբազանի ավազանի անունը։
Երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար իրենց իշխող խմբակցության պատգամավորների աջակցութոյւնն է անրաժեշտ և որ այդ հարցով բանակցելու են վերջինների հետ։
Որպես հնարավոր տարբերակ սրբազանը նշել էր իշխող խմբակցության անդամներ Շիրակ Թորոսյանի, Ռուստամ Բաքոյանի անունները։