Կողմերը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյան

Sputnik
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ալմաթիում հայտարարել է, որ Հայաստանը հակված է խաղաղությանը և խաղաղության համաձայնագրին։
«Մենք բանակցային գործընթացում ներգրավված ենք շատ կառուցողական», - ընդգծել է Միրզոյանը՝ հավելելով, որ կողմերը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ՝ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները»,- ասել է նա։