Իմպիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է ներկայացնել վարչապետի թեկնածուի անունը. Արթուր Խաչատրյան

Sputnik
Խորհրդարանում իմպիչմենտի գրծընթաց սկսելու համար ընդդիմությանը անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու համար` 54 ձայն։ Մինչդեռ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն ընդամենը 35 պատգամավոր։
«Իմպիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է նաև միաժամանակ ներկայացնել վարչապետի թեկնածուի անունը»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ներկայացնելով, թե ինչպես է ընդդիմությունը առկա պայմաններում ծրագրում հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը։