ԿԳՄՍ նախարարի հրամանագրով փոփոխություն է կատարվել հանրակրթության գործող կարգում։ Դրույթը, որի համաձայն, առաջին անգամ դպրոց հաճախող երեխան պարտադիր ընդունվում է առաջին դասարան, չեղարկվել է և 2025-2026թթ ուսումնական տարվանից սկսած 7 և 8 տարին լրացած, բայց դպրոց չհաճախած երեխաներն առաջին դասարանի փոխարեն ընդունվելու են միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ` ըստ տարիքային շեմի։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ` նախարարությունն այս որոշմամբ փորձում է սանձել երեխաներին ուշ դպրոց տանելու` ծնողների ցանկությունը։ Բայց եթե փորձը նպատակին չծառայի, մասնագետը մտավախություն ունի, որ այն կարղ է կատաստրոֆիկ լինել երեխայի համար։