Երևանում այսօր կայացել է «Անմահ գունդ» ավանդական երթը` նվիրված Հաղթանակի օրվան:
Ակցիային մասնակցում էին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, վետերանների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցուն հարող տարածքից երթով շարժվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ:
Տոնական ակցիայի ամենավառ կադրերը` Sputnik Արմենիայի օբյեկտիվում։